Հայաստանի ներսում եւ Հայաստանի հետ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, Արցախի կորուստը, դրան հաջորդած նվաստացուցիչ իրադարձությունները հասարակության մեջ առաջացրել են ներքին լարվածություն եւ թշնամանք. մարդիկ հաճախ են մեկը մյուսին վիրավորում՝ ասելով «թուրք», «սրանց մեջ թուրքի արյուն է», «գնացեք ձեր հարազատ թուրքերի հետ ապրեք»: Այս խոսքերը հիմնականում ուղղված են ներկայիս իշխանություններին, քանի որ վերջիններս յուրահատուկ սեր են դրսեւորում Թուրքիայի, թուրք ժողովրդի, ադրբեջանցիների նկատմամբ, նրանց սիրաշահելու եւ գոհացնելու քարոզչություն են վարում, ինչը շատ հարցերում կասկածների տեղիք է տալիս:
Ժամանակին էլ նախորդ իշխանություններն էին Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների կողմից բնորոշվում որպես «մոնղոլ-թաթարական վարչախումբ»։ Չգիտես ինչու՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նույնպես պիտակավորվում էին որպես թուրքեր, չնայած նրանց արցախյան ծագմանը եւ Արցախին նվիրվածությանը: Անգամ, համացանցում ինչ-որ ֆեյք հորաքույր պատմում էր Քոչարյանի՝ իբր ադրբեջանցու որդի լինելու մասին: Ֆեյք լուրեր տարածելն այս իշխանության ձեռագիրն է: Հետո դրան ի պատասխան՝ ֆեյքային մակարդակի լուրեր տարածվեցին նաեւ Փաշինյանի անվան շուրջ՝ նրա, իբր, ադրբեջանցի կնոջ որդի լինելու մասին:
Այս չհիմնավորված ֆեյք լուրերին չի կարելի լուրջ մոտենալ: Ֆեյքերը՝ ֆեյքեր, զրպարտությունը՝ զրպարտություն, բայց պետք է մի պարզ իրողության հետ հաշվի նստենք եւ ջայլամային քաղաքականություն չվարենք: Այս մասին բարձրաձայնելը գուցե շատերը համարեն ոչ ճիշտ, բայց մեր պատմությունից մենք չենք կարող փախչել: Իսկ մեր պատմությունը շատ ցավոտ է… Հարյուրամյակներ շարունակ մեր ազգն ապրել է թուրքի հետ կողք-կողքի։ Ոմանց տատերը ամուսնացել են թուրքի հետ, ոմանց բռնաբարել են թուրքերը… բռնաբարվել են նաեւ եղեռնի ժամանակ եւ դրանից հետո: Այդ բռնաբարությունների հետեւանքով նաեւ հղիացել են: Հայ կանանց արգելվել է ազատվել անցանկալի հղիություններից: Թուրքերը ցանկացել են ազնվացնել իրենց ցեղը՝ գեղեցիկ հայ մայրերի գենի հետ խառնվելով: Կանայք հաճախ իրենց ընտանիքներից թաքցրել են, որ երեխաներից մեկն այլ ծագում ունի, որպեսզի երեխաների մեջ խորթություն չմտնի…
Ասում են՝ հարյուր տարի չխառնվելով, արյունը, գենը մաքրվում, զտվում է:
Եղեռնից անցել է ավելի քան հարյուր տարի, հետեւաբար, մեր արյունը, պետք է, որ մաքրված լինի: Իսկ եթե ո՞չ…
Հավելենք նաեւ, որ խորհրդային տարիներին, երբ հայ-ադրբեջանական «բարեկամության» ժամանակաշրջանն էր, երկու ազգերը նույն համայնքներում ապրում էին հարեւանությամբ, շատ հաճախ եղել են խառն ամուսնություններ, հիմնականում հայ կանայք են ամուսնացել ադրբեջանցիների հետ: 1988-ից հետո այդ ընտանիքները կիսվեցին, յուրաքանչյուրը գնաց իր հայրենիք, փոխեցին ազգանունները, որպեսզի չթիրախավորվեն, չմերժվեն հասարակության կողմից: Այսօր էլ Ադրբեջանում շատ կան հայի արյուն ունեցողներ, Հայաստանում էլ կան ադրբեջանցու արյուն ունեցողներ:
Իհարկե, այս մարդիկ մեղավոր չեն իրենց ճակատագրի համար, նրանք նույնպես ինչ-որ առումով զոհեր են, որոնց չի կարելի թշնամաբար նայել, պարսավել, քննադատել: Սակայն, թշնամական ազգերի գեների հետ խառը գեն ունեցողներին պետք է վերապահությամբ վստահել:
Այսօրվա իրավիճակում հասարակության մի հատվածը քուն ու դադարը կորցրել է՝ իր երկրի, ազգային աժեքների, իր պատմության հետ տեղի ունեցող բարբարոսությունից, որը իրականացնում է այսօրա իշխանությունը: Իշխանության ներկայացուցիչները այնպիսի ահասարսուռ հայտարարություներ են անում մեր սրբությունների ու արժեքների մասին, որ թվում է, թե Ադրբեջանից կամ Թուրքիայից «դեսանտ» է իջել մեր երկրի վրա ու գրավել իշխանությունը: Զարմանում ենք, թե հայի գեն ունեցողը ինչպե՞ս կարող է այսքան թշնամի լինել իր ազգայինի, ազգային արժեքների, իր ծագումնաբանության, իր պատմության, իր արմատների նկատմամբ: Ինչպե՞ս կարող է գենետիկ ցավ չզգալ այս ամենից: Երբ շարքային քաղաքացին ասում է՝ ադրբեջանցին հայից լավն է, ինչպե՞ս չկասկածես նրա արյան գենետիկ բաղադրության վրա:
Այո, Հայաստանի քաղաքացիներին պետք է ենթարկել պարտադիր ԴՆԹ թեստավորման, որպեսզի մենք էլ իմանանք մեր «բաղադրությունը», մեր գենետիկ մաքրության աստիճանը: Թե՝ տեխնիկապես դա ինչպես է արվում, կասեն համապատասխան մասնագետները: Սա ամենեւին ազգային խտրականության դրսեւորում չէ, քանի որ Հայաստանում բոլոր ազգային փոքրամասնությունները՝ եզդիները, ռուսները, մոլոկանները, հույները եւ այլք, ազատ են ու հավասար բոլոր հարցերում: Սա ազգային անվտանգության խնդիր է եւ, խոսքը միայն մեր դարավոր թշնամի ադրբեջանական եւ թուրքական գեները կրողների մասին է: Թշնամական ազգերի գեների հետ խառը գեն ունեցողներին մեր նման երկրում, որը շրջապատված է թշնամիներով, չի կարելի երկրի ղեկ, պատասխանատու պաշտոններ վստահել: Չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե խառնածին գեներով մարդկանց մեջ որ գենն է ուժեղ, եւ հայրենիքի, պետության համար ճակատագրական պահին ինչպես կխոսի այդ գենը եւ ինչ հարցեր կլուծի թշնամի երկրի օգտին, որը կարող է ճակատագրական ու կործանարար լինել մեր երկրի համար:
Հ/Գ Նման թեստավորումը նաեւ երկրի ղեկավարներին կազատի «թուրք» պիտակավորումից…Թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ ինքը չի վիրավորվում, որ իրեն թուրք են ասում: «Ճաշակի» խնդիր է. ոմանց համար դա մահացու վիրավորանք է…
Նաիրա Վանյան
