Աշխարհը զարմացած հետեւում է Նեպալում տեղի ունեցող իրադարձություններին: Այս փոքրիկ ու աղքատ երկիրը ցնցվել է տարիների ընթացքում ամենալուրջ քաղաքական ճգնաժամից։ Այն սկսվեց կառավարության կողմից խոշոր սոցիալական ցանցերի հարթակները արգելելու կտրուկ փորձով եւ արագ վերածվեց զանգվածային անկարգությունների։ Երիտասարդները դուրս եկան փողոցներ՝ զայրացած ոչ միայն իրենց թվային կենսապահովման ուղու կորստից, այլև կոռուպցիայից, գործազրկությունից և իրենց համար սպառված համարվող քաղաքական համակարգից։ Բողոքի ցույցերը վերածվեցին բռնության. հրկիզվեցին կառավարական շենքերը, հրկիզվեց վարչապետի նստավայրը, երկրի ղեկավաարի կինը: Համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչ դաժան հաշվեհարդար են տեսնում ցուցարարները նախարարների ու նրանց ընտանիքների անդաամների հետ: Նախարարները ուղղաթիռներից պարանով կախված լքում են իրենց տները: Շատ մարդիկ սպանվեցին: Զոհերի թիվն այս խառնաշփոթի մեջ դժվար է ճշգրտել:
Կառավարության՝ սոցիալական ցանցերը արգելափակելու փորձը հանդիսացավ այս կայծը բռնկող կրակի պատճառ։ Սակայն փորձաագետներն այստեղ ավելի խորքային արմատներ են տեսնում. կոռուպցիան, սոցիալական խնդիրները եւ այլն:
Շատերը Նեպալում տեղի ունեցողը կապում են արտաքին ուժերի հետ, որոնք պահը բաց չթողեցին եւ սոցիալապես խավի երիտասարդներին օգտագործեցին երկրում անկարգություններ եւ անկառավարելի իրավիճակ ստեղծելու համար:
Բողոքի ցույցի մասնակիցները հավասար թշնամանք են ցուցաբերում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության նկատմամբ: Նեպալի ընդդիմությունը նույնպես չի կարողացել ուղղորդել անկարգությունները: Ցուցարարները ոչ միայն այրեցին վարչապետի նստավայրը և գրոհեցին նախագահի տունը, այլև այրեցին ընդդիմության առաջնորդի տունը: Մինչ օրս ոչ ոք չի կարողացել այս շարժումը ուղղորդել հստակ քաղաքական ուղղությամբ:
Այս իրադարձությունները պետք է սթափեցնող լինեն ցանկացած երկրի ցանկացած ղեկավարի համար: Եթե այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կարող է հավերժ պահել իր իշխանությունը՝ ընդդիմադիրներին, հոգեւականներին, զինվորականներին բանտարկելով, ապա թող տեսնի Նեպալի դեպքերը… Նեպալում այս անկարգությունների ղեկավարները ընդդիմադիրները չեն, հոգեւարակնները չեն, քաղաքական գործիչներ չեն, այլ շարքային քաղաքացիները՝ որոնք դարձել են անկառավարելի ամբոխ եւ երկրում ստեղծել քաոս: Նեպալի իշխանությունը կերազեր, որ իրենց երկրում լինեին Հայաստանի՝ բանտարկված ընդդիմադիրների նման հավասարակաշռված ու «կուլտուրական» ցուցարարներ, որոնք կկասեցնեին այս անկարգութոյւնները…Փաշինյանը այնպիսի ատելություն է քարզում մեր երկրի քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ, որ հասարակության մի մասը, ովքեր տանել չեն կարողանում իրեն, ընդդիմությանը նույնպես չի վստահում: Հետեւաբար, այս ատելության ու բռնապետական մթնոլորտը խորացնելով, իշխանությունը թող հիշի, որ երբ լցվում է ժողովրդի համբերության բաժակը, մի փոքր կայծը կարող է «մեծ հրդեհի» պատճառ դառնալ եւ իր կրակի մեջ այրել ու մոխրացնելբոլորին՝ թե իշխանությանը, թե ընդդիմությանը…
Նաիրա Վանյան
