Համացանցում տեսանյութեր են տարածվում, որոնցում երեւում է, որ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տարօրիանկ իրավիճակ է: Համալիրի սյուների սալիկները հանված են, սյուների միջեւ երկաթյա կոնստուկցիաներ են տեղադրված՝ անհասկանալի նպատակներով: Օգտագերերը նշում են, որ այս ամենը կատարվել է գիշերը: Համալիրի տարածքում չկա որեւէ ցուցանակ, որը կիրազեկի, թե ինչ է կատարվում այստեղ, եւ, եթե վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ապա որ ընկերության կողմից:
Եթե նման իրավիճակ լինել ոչ փաշինյանական իշխանության օրոք, ապա մտահոգության առիթ չէր լինի. համոզված կլինեինք, որ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Սակայն, երբ գործ ունենք մի մարդու իշխանության հետ, որը գնում է Հայոց Ցեղասպանությունն ուրանալու, Ալիեւ-Էրդողան տանդեմի պահանջները պարտաճանաչորեն կատարելու ճանապարհով, ապա դժվար է հավատալ, որ «խաղաղության» նվաստագիրը ստորագրելուց այդ հետո այդ մարդը կգա ու ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող համալիրը կվերանորոգի:
Տեսանյութը դիտեք ստորեւ
https://www.facebook.com/watch/?v=3697773503861012&rdid=r0cKDiRr1iJortej
