ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ «ԾՈՎ» ԼՌՈՒԹՅՈՒՆ

Օրերս մամուլը գրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանգստանում է Էգեյան ծովի ափերին: Իհարկե, դա նախագահի սահմանադրական եւ անձնական իրավունքն է՚ որտեղ կուզի, այնտեղ էլ կհանգստանա, երբ կուզի, այն ժամանակ էլ կհանգստանա: Սակայն, երբ դա դիտարկում ենք երկրում ստեղծված քաղաքական քաոտիկ իրավիճակի տեսակետից, այդ հանգիստը, մեղմ ասած, չի ընկալվում: Չի ընկալվում, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը ԱԺ մտած ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդն է, ինքն է որոշում, թե իր ղեկավարած դաշինքի պատգամավորները ինչ խոսեն, երբ խոսեն, երբ լռեն: Իսկ ինքն ու իր դաշինքը ստացել են ընտրողների քվեն, քանի որ խոստացել են, որ գալիս են Փաշինյանենց հեռացնելու: Ինչպես տեսնում ենք, փաշինյանախումբը դեռ երկրի ղեկին է, դեռ ավելին՝ անցել են ռեպրեսիաների նոր ու հուժկու«եթերաշրջանի»:

Երկրում տեղի են ունենում աննախադեպ կործանարար երեւույթներ. իշխանության ղեկին նստածի հրահանգով իրավապահները գրոհում են Մայն Աթոռի վրա, Սրբազաններ են կալանավորվում,  Հայաստանի ու Արցախի համար մեծ ներդրումներ կատարած ռուսաստնաբնակ գործարար է կալանավորովում: Հենց իր՝ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորներ են անձեռնմխելիությունից, զրկվում,  կալանավորվում, մյուսները ենթարկվում են բռնությունների, հալածանքների: Փաշինյանին «Իմպիչմենթ» հայտարարելու գործը կիսատ է մնացել, քանի որ «Հայաստան» դաշինքը, փաստացի, չի միացել դրան: ՈՒ, այս ամենին զուգահեռ, ընդիմադիր ամենամեծ ուժի առաջնորդը հանգստանում է Էգեյան ծովի ափերին: Տպավորություն է, թե այդ հանգստավայրում անհասանելի է WIFI կապը եւ նախագահը իմֆորմացված չէ, թե ինչեր են տեղի ունենում Հայաստանում: Իսկ եթե տեղեկացված է, ապա նրա այդ օլիմպիական հանդարտությունն ու լռությունը, որով նա արձագանքում է, ավելի ստույգ՝ չի արձագանքում  այս ամենին, չի ընկալվում ու չի արդարացվում:

Այս իրավիճում Քոչարյանին վստահողներն ակնկալում էին, որ նախագահը լիներ Հայաստանում,  համախմբեր ընդդիմադիրներին, լիներ  եկեղեցուն աջակցողների կողքին, լիներ Սակվել Կարապետյանին աջակցողների կողքին, լիներ իր իսկ ղեկավարած ուժի՝ հալածվող պատգամավորների կողքին, ովքեր կրում են իր ընդունած որոշումների, ասնեք՝ իմպիչմենթին չմիանալու  եւ մյուս որոշումների թուքումուրը:  Բայց, Քոչարյանը…հանգստանում է…

Եթե իմպիչմենթին չմանալու որոշումը կուլիսների ետեւոմ արդարացվում է «Պատիվ ունեմ»-ին, ավելի ստույգ՝ Սերժ Սարգսյանին չվստահելով, նոր դավադրություն տեսնելով, Դավիթ Համբարձումյանի ձեռքով  իշխանության գալու Սերժ Սարգսյանի շախմատային քայլերին չմիանալով, ապա ոչ մի կերպ չի արդարացվում վերոնշյալ մյուս իրողություններին Ռոբերտ Քոչարյանի լուռ «արձագանքը»:

Եթե, անգամ, Ռոբերտ Քոչարյանն զգում է, որ կալանավորված Սամվել Կարապետյանն կամա թե ակամա դառնում է ընդդիմության առանցքը եւ հյուսիսային դաշնակցի համար  Հայաստանի ապագա նախընտրելի ղեկավարը, ապա սա նույնպես հիմնավորում չէ իր լռության ու քաղաքական պասիվության համար: Սա, իհարկե, այնդեպքում, եթե իր համար կարեւորը Հայաստանն անդունդից փրկել է, ոչ թե իր՝ իշխանության վերադառնալը:  Ուժեղ եւ պետականամետ գործչի լռությունն այս իրավիճում անհասկանալի է…Հետո նրա խոսքը կարող է լինել ուշացած  եւ անկարեւոր…

Նաիրա Վանյան