Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հունիսի 2-ին «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում տեղի ունեցած խուզարկությունից հետո կալանավորվածները «Տաշիր գրուպ» խմբի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրենն ու անշարժ գույքի գործակալն են։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնել էին, որ «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուղարկությունների հետևանքով կա 2 կալանավորված:
«4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում): Կա 2 կալանավորված, 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- հայտնել են ՔԿ-ից:
Հիշեցնենք՝ նախօրեին «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում խուզարկություններ են իրականացվել:
Քննչական կոմիտեից NEWS.am–ի հետ զրույցում հայտնել էին, որ գործողություններն իրականացվել են Քննչական կոմիտեում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում:
