ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ք. Գյումրի 29.06.2025թ
Մենք` ներքոստորագրողներս, հանդիսանում ենք Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հետևորդներ:
Մենք, տարբեր սոցիալական ծագման, կրթական ցենզի, քաղաքական հայացքների տեր մարդիկ ենք:
Մեր գերագույն նպատակը և մղումները ուղղված են Հայ եկեղեցու` որպես մեր հոգևոր ազգային արժեքի պահպանմանը:
Մեր` Շիրակի մարզի հավատացյալների կյանքի ճանապարհին , հոգևոր ուղեկցող է հանդիսացել Շիրակի թեմի առաջնորդ` Գերհաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը :
Սրբազանը ոչ միայն հոգևոր առաջնորդ է, այլև Մարդ , ով անտարբեր չի եղել ոչ մեկի խնդրի ու հոգսի նկատմամբ:
Սրբազանը ցանկացած հավատացյալի հոգևոր հայրն է եղել և կա, նրա միակ նպատակն ու ծառայությունն ուղղված է եղել իր հոտի պաշտպանությանը, հոգևոր դաստիարկությանը և Հայ Առաքելական եկեղեցու սկզբուքների պաշտպանությանը;
Սրբազանը քաղաքական պաշտոնի նկրտումներ չի ունեցել և չունի. Սրբազանի կողմից հանրայնորեն հանդես գալը ստիպված, պարտադրված քայլ է եղել, քանի որ օրվա իշխանությունները աննախադեպ հարձակում էին սկսել ՀԱԵ-ի նկատմամաբ:
Սրբազանը հանդես է եկել ի պաշտպանություն մեր ազգային արժեքների, մեր պատմական հիշողության, մեր հավատքի:
Այսօր նա հալածվում է, քանի որ պաշտպանել է Հայ Առաքելական եկեղեցուն, պաշտպանել է մեր հավատքը:
Մենք կոչ ենք անում բոլոր հավատացյալներին, մտավորականներին, ականավոր գործիչներին, եկեղեցիների համաշխարհային խորհրդին ,արտերկում գործող և ապրող մեր հայրենակիցներին իրենց բողոքի ձայնը բարձարացնելու ի պաշտպանություն Գերաշնորհ Տեր Միքայել Աջապահյանի :
Պահանջել իշխանություններին ազատ արձակել Սրբազանին և դադարեցնել նրա նկատմամբ հալածանքը:
Շիրակի թեմի հավատացյալներ /հայտարարությունը բաց է բոլորի համար` անկախ դավանաքից, ազգային պատկանելությունից և քաղաքական հայացքներից/:
