Միքայել Սրբազանը կալանավորվեց(ուղիղ)

Դատավոր Մասիս Մելքոնյանը որոշում է կայացրել կալանավորել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

«Բացահայտ ապօրինի, անհիմն որոշում կայացրեց դատարանը։ Միքայել Սրբազանին արգելված են նաեւ տեսակցությունները, բացառապես մերձավոր ազգականների եւ պաշտպանների»,– ասել են պաշտպանները որոշման հրապարակումից հետո։

Դատարանի բակում հավաքված քաղաքացիները «ամոթ, ամոթ» են վանկարկում։ Ներկաներն արտասվում են։