Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզը կնոջ հետ շարունակում է իր շրջագայությունը Ավստրայիայում : Միապետը Նոր Հարավային Ուելսի խորհրդարանին նվիրել է ավազի ժամացույց, որին անվանել է «խոսքի ժամաչափ»:«Ժամանակի ավազը խրախուսում է հակիրճությունը», — հեգնել է թագավորը եւ հավելել.«Ինձ մնում է միայն ասել, թե ինչ մեծ ուրախություն է առաջին անգամ Ավստրալիա գալ որպես ինքնիշխան և վերականգնել սերը այս երկրի և նրա ժողովրդի հանդեպ, որը ես այդքան երկար եմ փայփայում»:
