Չեմ բացառում, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո տրվի մասնավորին. Ռոմանոս Պետրոսյան

Tert.am-ը գրել է․

«ՀԷՑ–ի պետականացման գործընթացի մասին ես տարիներ առաջ մտածել էի, որ դա պետք է լինի պետական կամ գոնե պետական մասնաբաժնով։ Եթե օրենքով նախատեսված ընթացակարգերը ենթադրում են գործարարին փոխհատուցում, ուրեմն կլինի։ Ամեն ինչ օրենքով է լինելու։ Երաշխավորում եմ, որ օրենքի տառից չի շեղվելու»: Այս մասին այսօր ասել է ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նա նաև չի բացառել, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո այն տրվի մասնավորին:

«Ոչինչ չեմ բացառում, ոչինչ որոշված չէ,։ Պետությունը կարող է ինքը կառավարել, կամ պետական մասնաբաժին պահի կամ մասնավորի հանձնի»-նշել է նա։