Ի՞նչ է կատարվում Բագրատ Սրբազանի տանը, որտե՞ղ է նա

Այս պահին խուզարկություն է իրականացվում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի տանը։

«Սրբազանի հետ չենք կարողանում կապվել, ենթադրում եմ, որ տանն է։ Մեզ չեն թողնում ներս մտնել»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշել է, որ իր տեղեկություններով՝ ներսում փաստաբան կա։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքար» շարժման անդամների, ընդդիմադիր տարբեր գործիչների տներում։