Հուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ Կարապետյանը պետք է ազատ արձակվի․ Արա Աբրահամյան

Հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարները կսթափվեն և ճիշտ որոշում կկայացնեն՝ Սամվել Կարապետյանին ազատ արձակելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով գործարարի կալանավորմանը, հայտնել է Sputnik Արմենիան։

«Բոլորը հասկանում են, որ այս կալանքը որևէ առնչություն չունի նրան ներկայացվող մեղադրանքների հետ։ Սամվել Կարապետյանն իր հավասարակշռված, բանական և կանխատեսելի վարքով հայտնի մարդ է։ Նա երբեք չի ասել կամ արել ոչինչ, ինչը կարող էր վնասել Ռուսաստանի կամ Փաշինյանի շահերին»։

Արա Աբրահամյանը նաև ընդգծել է, որ իշխանությունների դիմակայությունը Հայ Առաքելական Եկեղեցուն կարող է լուրջ հետևանքներ ունենալ հենց նրանց համար, քանի որ եկեղեցին հայ հասարակության հիմնասյուներից մեկն է, և երբ իշխանությունները սկսում են դուրս գալ օրինականության սահմաններից, դա կարող է շատ վտանգավոր լինել։