«Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն էր իշխանություն զավթելու Սամվել Կարապետյանի հրապարակային կոչը».- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Արդյո՞ք այդ հայտարարության մեջ իշխանություն զավթելու կոչ կար, արդո՞ք սահմանադրական կարգի տապալման կոչ կար։ Ընդդիմադիր ուժերն էլ ասում են՝ պետք է Նիկոլ Փաշինյանը գնա հանգստանալու, որովհետև 7 տարի է՝ տանջվում է, տառապում է։ Դա նշանակում է՝ իշխանազավթման կո՞չ եմ անում»,-ասել է նա։
Հարցին, թե Կարապետյանի հայտարարությունը՝ «թքած ունեմ ՀԷՑ-ի վրա», այլ համատեքստ ունե՞ր, Խաչատրյանը պատասխանել է․ «Նկատի ուներ, որ ինձ չեք կարող լռեցնել սեփականության նկատմամբ ոտնձգությունների միջոցով»։