Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը հայտարարել է, որ եթե Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու փորձերը ձախողվեն, ուժի կիրառման տարբերակը չի կարելի բացառել։ Նրա խոսքերը մեջբերել է CNN-ը։
«Միացյալ Նահանգները ներկայումս հիմնականում պաշտպանողական դիրքերում է, բայց ինչ-որ պահի կարող է անհրաժեշտ լինել անցնել հարձակողական ռազմավարության: Այնուամենայնիվ, նման որոշումները պետք է կայացնեն նախագահը, նրա թիմը և Պենտագոնը», — ասել է Թյունը:
Նրա խոսքով՝ ինքը չի ցանկանում «կապել նախագահ Թրամփի ձեռքերը» պաշտպանության հարցերում։
