ՀՀ և ՌԴ ղեկավարները հնարավորություն կունենան շփվելու BRICS-ի շրջանակներում

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովի շրջանակներում։

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի կողմից Կազանում ասոցիացիայի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք BRICS+ ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Վլադիմիր Պուտինի անձնական հրավերն ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։

«Կարծում եմ, որ մեր ղեկավարները շփման հնարավորություն կունենան, բայց թե ինչ ձևաչափով և ինչ օրակարգով, կախված կլինի այս միջազգային ֆորումի ծրագրից, որը կլինի շատ ինտենսիվ»,- ասել է Կոպիրկինը։