Փաշազադեն «ֆաս տվեց», Փաշինյանը ենթարկվեց․ Արթուր Խաչատրյան

«Մեզ կոչեցին ֆաշիստ, Փաշինյանը պատասխան տալու փոխարեն ասաց «դե, փորձենք հասկանանք՝  ինչու՞ են մեզ ասում ֆաշիստ»»․- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Փաշազադեն «ֆաս» հրահանգը տվեց, Փաշինյանը և թիմը որոշեցին ենթարկվել այդ հրահանգին։ Փաշինյանը և իր թիմը որևէ բարոյական արգելակներ չունեն, ես ամենևին չեմ բացառում այս թեմայի  բախման տանելը։ Ինչպես ստորություն կազմակերպեցին Վեհափառ Հայրապետի դեմ անցյալ տարի մայիսի 28-ին Սարդարապատում, ներխուժեցին  Վեհարան, այդպիսի մի ծրագիր էլ սա է։ Այսօր ասում են՝ ապացուցի՛ր ,որ կուսակրոն ես, վաղն էլ կասեն՝ ապացուցի՛ր, որ մուսուլման չես»,- նշել է Խաչատրյանը։

Պատգամավորի խոսոքով՝ վարչապետի կողմից նմանատիպ քայլերի ձեռնարկումը պայմանավորված է «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու ձգտումով, և վարչապետը փորձում է անել ամեն ինչ՝ Ալիևի ստորագրությանը արժանանալու համար։