Ադրբեջանից ՀՀ-ով անցնող բեռների նկատմամբ վերահսկողություն լինելու է. Էդուարդ Հակոբյան

Ադրբեջանից ՀՀ-ով անցնող բեռների նկատմամբ վերահսկողություն լինելու է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 9–ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Մեր խնդիրն է մաքսային վերահսկողությունը կազմակերպել ցանկացած  սցենարի դեպքում։ Խոսում ենք ապաշրջափակման, սահմանների բացման մասին։ Պետք է պատրաստ լինել։

Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, և ցանկացած սցենարի համար ունենք համապատասխան գործիքներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած սցենարի ադապտացվել, մաքսային վերահսկողությունն իրականացնել»,–ասել է նա։

Ինչ վերաբերում է ապաշրջափակման դեպքում  Ադրբեջանից երկաթուղով ՀՀ տարածքով բեռների տեղափոխմանը, Է. Հակոբյանն ասաց, որ իրենք իրենց իրավասության շրջանակներում մաքսիմալ վերահսկողություն են անելու, ինչ անում են հիմա ցանկացած սահմանի դեպքում։