Հովիկ Աղազարյանի կուսակցությունը չի միանա Դավիթ Համբարձումյանի թեկնածության առաջադրմանը

«Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր, ՄԱՍԿ կուսակցության հիմնադիրՀովիկ Աղազարյանը բավականինլավ կարծիք ունի «Պատիվ ունեմ» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածուԴավիթ Համբարձումյանի վերաբերյալ, բայց նրա օգտինչի քվեարկի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 9–ին, Ազգային ժողովումլրագրողների հետ զրույցումասաց նա։

«Մենքունենք մեր դիրքորոշումը. այսօր տեղի չենունեցել այնպիսի իրադարձություններ, որ մենքմեր դիրքորոշումից շեղվենք։Այս իմաստով մենքգտնում ենք, որԷդմոն Մարուքյանի թեկնածությունն ամենանպատակահարմարն էու ընդունելին և՛ՔՊ-ի, և՛ «Հայաստան» խմբակցության, և՛ «Պատիվ ունեմ»-ի, և՛ արտախորհրդարանական շատուժերի համար»,- կարծում է նա։

Հիշեցնենք, որԱզգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հունիսի 7-ին կայացածնիստում միաձայն որոշելէ «Ազգային Ժողովիկանոնակարգ» սահմանադրական օրենքիհամաձայն՝ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել և որպես թեկնածուառաջադրել Մասիս համայնքիղեկավար, ՀՀԿ խորհրդիանդամ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը: