Անապահով 101 քաղաքացու օգնության դիմումը մերժել են, իրենք պետբյուջեից ճոխ պարգևատրվել
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել, թե մարզի կարիքավոր բնակիչներից դրամական աջակցության խնդրանքով քանի դիմում է եղել, քանի՞սն է բավարարվել, մարզպետարանի պաշտոնյաները պետբյուջեից ինչքա՞ն գումարով են պարգևատրվել։ Մարզպետարանից պատասխանել են․
«Մայիսի 16-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 25 817.4 հազար դրամ պարգևավճարներ: 2025 թվականի մայիսի 16-ի դրությամբ մարզպետի աշխատակազմում ստացվել է քաղաքացիներից ֆինանսական աջակցության 547 դիմում, դրական լուծում է տրվել 446-ին, ընդհանուր հատկացվել է 22 մլն 244 հազար դրամ ֆինանսական աջակցություն։
Ոսկան Սարգսյան
