Երկու օր առաջ ՀՀԿ-ն հայտարարություն տարածեց՝ առաջարկով դիմելով ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնելու՝ այդ նպատակով առաջարկելով ՀՀԿ Խորհրդի փորձառու և բարձր որակավորում ունեցող անդամներից առաջադրել պահանջվող հատկանիշներին համապատասխանող ՀՀ վարչապետի թեկնածու և նախապատրաստել Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ գործող վարչախմբի պարագլխին անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկելու համար»:
Մինչեւ երեկ, որպես վարչապետի թեկնածու շրջանառվում էին Արթուր Վանեցյանի եւ Արմեն Աշոտյանի անունները, որոնք հանրության կողմից առանձնապես դրական վերաբերմունքի չէին արժանանում: Հանրությունը չի մոռացել, որ Վանեցյանը աշխատել է Փաշինյանի հետ, եղել է ԱԱԾ տնօրենը, շատ բաներ է տեսել ու իմացել, սակայն, քիչ բաներ ջրի երես հանելով ու շատ բաներ չգաղտնազերծելով դուրս է եկել պաշտոնից:
Որքան էլ Արմեն Աշոտյանը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ամենացանկալի թեկնածուն լինի, հանրության լայն զանգվածների մոտ նա դրական չի ընկալվում: Նրա ագրեսիվ ու սուր խոսույթը բացասական է ընդունվում թե լայն հասարակության կողմից, թե ընդդիմադիրների…
Երեկ հայտարարություն տարածեց Մասիս համայնքի ղեկավար եւ ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանը եւ տեղեկացրեց.«Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի կողմից ստացա պարտավորեցնող առաջարկ մաս կազմել մեր բոլորիս հայրենիքը ազատագրելու գործին: Սա պարտավորեցնող ու պատվաբեր առաջարկ է, որը ես ընդունել եմ խորապես գիտակցելով պատասխանատվությունը, վտանգները և իհարկե մեր բոլորի երազած հաղթանակի ռեալ հնարավորությունը: Իշխանազավթման առաջին օրից ձեր բոլորի աչքի առաջ ամեն ջանք գործադրել եմ աղետը կանխելու կամ գոնե հեռացնելու ուղղությամբ: Ինձ ու համարյա իմ բոլոր հարազատներին շինծու գործերով բանտարկել են, սակայն իմ կամքի վրա ազդելն անհնար է:
Պայքարի մեջ ես վերկուսակցական մոտեցման կողմնակից եմ: Ինքս բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում և պատրաստ եմ արձագանքել նման բոլոր կոչերին: Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից: Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից»: Պայքարի մեջ ես վերկուսակցական մոտեցման կողմնակից եմ: Ինքս բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում և պատրաստ եմ արձագանքել նման բոլոր կոչերին: Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից: Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից»:
Եվ այսպես, «Պատիվ ունեմ» դաշինքը հանես է գալիս Դավիթ Համբարձումյանի՝ վարչապետի թեկնածությամբ: Իմպիչմենթը, վերջապես, հստակ ուղղություն է ստանում եւ գործողությունների անցնում:
Համբարձումյանի գրառումը համացանցում բուռն դրական արձագանք ունեցավ հասարակության ընդդիմադիր հայացքներ ունեցողների մոտ: Իշխանականները դեռեւս լուռ են. հավանաբար «շեֆը» սյունյաց բնաշխարհում մտորում է, թե՝ ինչ գործեր հարուցի նրա դեմ, ինչ ներկայացումներ բեմադրի, ֆեյքերի բանակը ոնց կոսնսոլիդացնի Համբարձումյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ:
Համբարձումյանին վարչապետի թեկնածու ներկայացանելը, կարելի է ասել, ՀՀԿ-ի արդյունավետ որոշումն է: Դա ունի տարբեր հիմնավորումներ.
Նա չի բերել Նիկոլին
Համբարձումյանը այն բացառիկ գործիչներից է, ով, ի տարբերություն շատերիս, չի բերել Նիկոլին: Հիշենք, թե ինչ էր կատարվում 2018-ին. շատերս դուրս էինք եկել հրապարակ եւ «մերժելով Սերժին» բերում էինք «դուխով» Նիկոլին: Հիմա շատերը հրաժարվում են, որ մասնակցել են այդ արյունոտ հարսանիքին: Իսկ ազնիվ եւ ուժեղ մարդիկ խոստովանում են. այո դուրս ենք եկել եւ սխալվել ենք: Այդ ընթացքում ԱԺ-ում բոլոր քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը ապահովեցին քվեները, որպեսզի Փաշինյան Նիկոլը դառնա վարչապետ: Մի խոսքով, գրեթե բոլորս բերեցինք Նիկոլին: Իսկ այդ ընթացքում Դավիթ Համբարձումյանը իր ընկերների ու մտերիմների հետ դուրս էր եկել՝ կասեցնելու ազգակործան պատուհասի ճանապարհը դեպի իշխանություն… Արդյունքում նա եւ իր հարազատներից շատերը հայտնվեցին ճաղերի ետեւում: Նրա նկատմամբ հարուցվեցին տարբեր քրեական գործեր:
Նա կարո՞ղ է դառնալ ընդդիմադիր ուժերի «մերանը»
ՀՀԿ-ի՝ նման որոշումը շատերին անակնկալի բերեց, քանի որ Դավիթ Համբարձումյանը ՀՀԿ-ի ակտիվ քարոզիչներից ու զինվորիկներից չէ, չի մտնում ներընդդիմադիր «բազարների» ու լեզվակռիվների մեջ, չի վերլուծում ու քարկոծում Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսներում հնչեցրած մտքերն ու խոսքերը: Փոխարենը, նա ակտիվորեն զբաղված է իր ղեկավարած համայնքի խնդիրներով, Մասիսում ապաստանած արցախցիների խնդիրների լուծմամբ: Նա ընդդիմադիր տարբեր ուժերի հանդեպ իրեն պահում է սոլիդ, կոռեկտ, ուստի նրա առաջադրումը կարող է համախմբել ընդդիմադիր տարբեր ուժերին: Դավիթ Համբարձումյանը Էդմոն Մարուքյան չէ եւ նրա շուրջը չհամախմբվելու առիթ, կարելի է ասել՝ չկա…
Պարզ է, որ եթե իմպիչմենթի գործը գլուխ գա, ապա Դավիթ Համբարձումյանը մինչեւ 2026 թ-ի ընտրությունները կլինի վարչապետ: Այսինքն, ընտրությունները կանցկացվեն ոչ թե ՔՊ-ի ու Փաշինյանի «իշխանությամբ», այլ՝ Համբարձումյանի, ասել է թե՝ ՀՀԿ-ի:
