Իրավիճակը կարող է փոխել բացառապես փողոցը
Եվ այսպես, ի՞նչ պատկեր ունենք իմպիչմենտի գործընթացում.
ներկայացված է իմպիչմենտի երկու նախաձեռնություն,
ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը
Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության նախագծում որպես վարչապետի թեկնածու առաջադրել են ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին:
Այս նախաձեռնության հեղինակները սահմանափակել են իրենց «ինտեգրացիոն» պոտենցիալը՝ կանխավ հայտարարելով, որ իրենք չեն միանա «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հնարավոր նմանաբնույթ նախաձեռնություններին:
Տրամաբանորեն կանխատեսելի էր, որ Աղազարյան- Ասլանյան զույգի նախաձեռնությունը «արգելափակվելու» է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության նախագծում որպես վարչապետի թեկնածու առաջադրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:
ՔՊ-ի «դիսիդենտները»՝ Աղազարյանն ու Ասլանյանը, այս նախագծի տակ չեն ստորագրելու: Ինտրիգային է մնում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը:
Զուտ մաթեմատիկական հաշվարկով՝ երկու նախաձեռնություններից որևէ մեկը չի կարող հավաքել 36 ստորագրություն՝ իմպիչմենտի հարցով ԱԺ նիստ հրավիրելու համար:
իրավիճակը կարող է փոխել բացառապես փողոցը, այլ խոսքով՝ համաժողովրդական շարժումը, որը գեներացնելու համար՝ անհրաժեշտ է քաղաքական այլընտրանքային ծրագիր, քաղաքական բովանդակություն: Այս բաղադիչն ապահովելու պարագայում՝ լուծված կարելի է համարել ոչ միայն 36 ստորագրության, այլ նաև 54 պատգամավորի քվեարկության հարցը, ինչի հետևանքով՝ Փաշինյանը կզրկվի իշխանությունից:
ես ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը պատրաստ ենք նպաստել ու մասնակցել՝ սահմանադրական ճանապարհով Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ցանկացած գործընթացի:
ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
