Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը (տեսանյութ)

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը:

Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հանդիպման առանցքային թեմաներն են՝ արդյունաբերության, մասնավորապես՝ ծանր մեքենաշինության ոլորտում համագործակցությունը, օդային երթևեկության ազգային համակարգերի ներդաշնակեցումը, առողջապահության ոլորտում փաստաթղթերի ստորագրումը, միջսահմանային համագործակցությունը, ԱՊՀ երկրներում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրադրության վերահսկման միասնական համակարգի զարգացումը: