Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին
Վեհափառ Տեր, Այս օրերին մենք ականատես ենք լինում պետական ամենաբարձր մակարդակով կրկնվող հարձակումների և վիրավորանքների՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող սուտասանը կրկին անգամ ցուցաբերեց բացահայտ անհարգալից և ցինիկ վերաբերմունք մեր ազգային ինքնության ամենակարևոր հիմնասյան՝ մեր եկեղեցու նկատմամբ։ Վեհափառ, հարց ենք տալիս՝ մինչև ե՞րբ պետք է լուռ նստել ու կուլ տալ այս թրքահպատակ իշխանության հետևողական ու նպատակաուղղված վիրավորանքները։ Այս իշխանությունը թուլացնում է հոգևոր արժեքները, կասկածի տակ դնում մեր քրիստոնեական հավատքը, պառակտում սերմանում ժողովրդի և եկեղեցու միջև։ Եկեղեցիներ են կազմալուծվում, հավատացյալների հոգևոր կյանքը թիրախավորվում է, իսկ եկեղեցու հասցեին հնչում են բացահայտ անհարգալից, երբեմն նաև խուլիգանային արտահայտություններ։ Արդեն պարզ է, որ գործ ունենք նպատակային հակաեկեղեցական քաղաքականության հետ, որն ուղղակիորեն ծառայում է մեր ոխերիմ թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերին։ Սիրելի ժողովուրդ, Երբևէ մտածե՞լ եք՝ ո՞ւր է տանում այս լռությունն ու անգործությունը։ Քանի դեռ լռում ենք, նրանք կասկածի տակ են դնում մեր հավատքը, մեր ինքնությունը, մեր արժանապատվությունը։ Որքա՞ն պետք է սպասենք, մինչև գիտակցենք՝ սա ընդամենը իշխանական խռովք չէ, այլ պետական դավաճանության երևույթ։ Արձագանքե՛ք։ Վեհափառ Տեր, խոսե՛ք։ Ժողովու՛րդ, միացե՛ք։ Այս լռությունը կործանարար է։ Վերցնենք մեր ձայնը, մեր հավատքը, մեր եկեղեցին՝ այն ինչպես եղել է դարեր շարունակ՝ մեր ազգի ապավենն ու փրկությունը։
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյան
