Մայիսի 29-ին Բաքվի ռազմական դատարանում կայացել է Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և մյուս հայ բանտարկյալների շինծու գործով հերթական դատական նիստը:
Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:
պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ինչպես նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման կամ իշխանության բռնի պահպանման և բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ։
Իբրև տուժող ներկայացած ոմն Վուգար Սուլթանլի ցուցմունք տալիս հայտարարել, թե նշել է, որ Թովուզի մարտերի ժամանակ զոհված ադրբեջանցի սպաներին, այդ թվում գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին և վիրավոր զինվորներին տարհանելիս, հայկական կողմն, իբր, «հրետանային կրակ է բացել շտապօգնության մեքենաների և ընդհանրապես բժշկական աշխատողների վրա»։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, գեներալ Հաշիմովի մասին հարցին ի պատասխան՝ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն, իբր, ասել է. «Ինչքան ես լսել եմ, նա լավ զինվոր էր և լավ մարդ»։
Դատական հաջորդ նիստը նախանշված է այսօր՝ Մայիսի 30-ին:
