Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղությանը։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում։
«Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի Հանրապետության հետ և գնահատում ենք ձեր գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում, էներգետիկ անվտանգության առաջխաղացման և ձեր հարևանի հետ խաղաղության հասնելու գործում: Ավելի քան երեսուն տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում մեր հարաբերությունները զգալիորեն զարգացել են, և մենք անհամբեր սպասում ենք մեր երկկողմանի առաջնահերթությունների շուրջ համագործակցության շարունակական զարգացմանը, ներառյալ անվտանգության ոլորտում համագործակցությունը, տնտեսական գործընկերությունը և էներգետիկայի զարգացումը»:
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղությանը։ Հակամարտության խաղաղ կարգավորումը կշարունակի նպաստել Հարավային Կովկասի բարգավաճմանը և ավելի շատ հնարավորություններ կընձեռի Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար։ Ժամանակն է հանձնառություն ստանձնել խաղաղության համար և Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջան սկսել», -նշված է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած նամակում։
