«Անկախ նրանից, թե ինչ է մեզ դեմ տալիս Ադրբեջանը, ինչպես է դա ամեն գնով պաշտպանում Թուրքիան, կոմունիկացիաները մի փուլում բացվելու են և Հայաստանը որևէ փուլում կարող է դառնալ այն խաչմերուկը, որի նկատմամբ հետաքրքրություն ունեն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ»: Այս մասին, այսօր՝ մայիսի 27–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Սա, եթե որոշ երկրների համար զուտ տնտեսական նշանակություն ունի, ապա այդ աշխարհաքաղաքական կենտրոնների համար բավականին մեծ է նաև քաղաքական մրցակցության հարցը և նաև քաղաքական հակազդեցության հարցը։ Դրանով է պայմանավորված, որ մի քանի երկրներ հետաքրքրություն են դրսևորել հյուպատոսական ծառայություններ կամ դիվանագիտական ներկայացվածություն ունենալ Սյունիքում, որպեսզի յուրաքանչյուրը իր մասով կարողանա պաշտպանել իր աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ շահերը»,–ասել է նա։
