«ԱՄՆ-ի դերը Եվրոպայի անվտանգության ապահովման գործում կնվազի», — LRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։
«Բնականաբար, երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ ներկայությունը եվրոպական պաշտպանության մեջ, ամենայն հավանականությամբ, կնվազի, քանի որ ամերիկացիները ավելի շատ կկենտրոնանան Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա», — նրա խոսքերն է մեջբերել РИА Новости-ն։
Կուբիլիուսը հավելել է, որ ԵՄ երկրները պետք է պատրաստ լինեն ստանձնելու եվրոպական անվտանգության համար ամբողջական պատասխանատվությունը։ Նա խորհուրդ է տվել մշակել ծրագիր այն դեպքում, եթե ԱՄՆ-ն լքի տարածաշրջանը՝ քաոսից խուսափելու համար։
