Գերմանիայում հրամայել են Ռուսաստանի հետ պատերազմի համար մինչև 2029 թվականը զինել բանակը

Գերմանիայի Զինված ուժերի գլխավոր տեսուչ Կարստեն Բրոյերը հրաման է տվել ռազմական բախման դեպքում Բունդեսվերը զինել բոլոր անհրաժեշտ զինատեսակներով և տեխնիկայով մինչև 2029 թվականը։ Այս մասին գրելել է Reuters-ը։

Հրահանգում Բրոյերը առաջնահերթություններ է սահմանել այն սպառազինությունների համար, որոնք պետք է նախ ձեռք բերվեն կամ մշակվեն, հաղորդում է գործակալությունը։ Դրանց թվում Բրոյերը նշում է Գերմանիայի հակաօդային պաշտպանության համակարգի ուժեղացումը՝ անօդաչու սարքերը որսալու համար:

Մյուս առաջնահերթությունը, ըստ փաստաթղթի, ճշգրիտ հարվածներ հասցնելու կարողությունն է՝ ավելի քան 500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները և առաջնագծից շատ հետևում:

«Առավելագույնը 2029 թվականից ռուսական ուժերը կկարողանան սովորական ագրեսիա իրականացնել ՆԱՏՕ-ի  լայնամասշտաբ տարածքի դեմ, բայց նրանք կարող են մեզ փորձարկել շատ ավելի վաղ»,- ասել է Բրոյերը։