ԵՄ-ն ցանկանում է վերամիավորվել Ռուսաստանի հետ․ Սլովենիայի նախագահ

Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարը հայտարարել է, որ Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի հետ կապերը վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին գրել է Politico-ն։

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը իրեն տեղեկացրել է ծրագրերի մասին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ԵՀ ղեկավարն ինքը ընդգծել է, որ Եվրամիությունն արդեն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։

Ապրիլի վերջին ՌԴ ԱԳՆ եվրոպական հիմնախնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը հայտարարեց, որ Եվրամիությունը Մոսկվայի հետ խոսելու ցանկություն չունի, և այդ պատճառով՝ Ռուսաստանը ներկայումս երկխոսություն սկսելու համար պնդելու անհրաժեշտություն չի տեսնում։ Նա նշել է, որ Բրյուսելը երկխոսություն հաստատելու մտադրություն չի ցուցաբերում։

Դա հաստատել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը, ով հայտարարել է, որ ներկայումս ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև շփումներ չեն սպասվում։