Ուկրաինայում հակամարտությունը սկսվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սադրանքների պատճառով. փորձագետ

Ուկրաինայում հակամարտությունը պայմանավորված էր Միացյալ Նահանգների և Եվրամիության սադրանքներով։ Այս մասին լեհական «Միսլ Պոսկա» հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը։

«Նման քաղաքականության վերջնական արդյունքը կլինի Ուկրաինայի կործանումը։ Մենք պետք է լուրջ ընդունենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա չի ստում։ 2022 թվականի փետրվարին Ուկրաինան դե ֆակտո դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, այդ իսկ պատճառով՝ զինված հակամարտություն սկսվեց այդ պահից», — ասել է պրոֆեսորը։