Սթարմերի տան հրկիզման «պատվերը տվել է» Ռուսաստանը․․․

                                                                  Բրիտանիայի վարչապետ Քիրա Սթարմերի տան հրկիզմանը կարող է մասնակից լինել Ռուսաստանը: Այս մասին հայտնել է Financial Times թերթը։

«Անվտանգության ոլորտի բրիտանացի պաշտոնյաները հետաքննում են՝ արդյոք Ռուսաստանը ներգրավված է եղել Սթարմերի տան հրկիզման գործում», — նշված է հաղորդագրության մեջ:

Միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 12-ին։ Հրկիզման մեջ մեղադրվում էին Ուկրաինայի 21-ամյա քաղաքացի Ռոման Լավրինովիչը և Ռումինիայի 26-ամյա քաղաքացի Ստանիսլավ Կարպյուկը:  Բրիտանացի պաշտոնյաները չեն բացառում, որ հրկիզողներին կարող էին վարձել «Ռուսաստանում գտնվող անձինք»: