Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ:
Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դեսպանատանը։
«Կլինի ներկայացուցիչ Հայաստանից։ Հայաստանը կներկայացնի դեսպանը», — գործակալությանը հայտնել են Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում։
։
