ԱՄՆ-ն այլևս չի կարող լուծել աշխարհի բոլոր խնդիրները․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովում բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող «լուծել աշխարհի բոլոր խնդիրները», հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով ՝ աշխարհում քիչ չեն «արժանի առիթները, ահասարսուռ դեպքերը»։ Ընդ որում, ԱՄՆն չի կարողանա լուծել այդ բոլոր խնդիրները։ Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է պահպանել ազգային շահերի գերակայությունը:

Պետքարտուղարն ընդգծել է՝ ամերիկյան կառավարության ցանկացած գործողություն, «ծախսված յուրաքանչյուր դոլար» պետք է նկատելի օգուտ բերի մարդկանց ։ Երկիրը պետք է դառնա ավելի ապահով, ավելի ուժեղ և ավելի բարեկեցիկ։