Չորեքշաբթի օրը Պակիստանի հարավարևմուտքում մահապարտ ահաբեկիչը դպրոցական ավտոբուս է պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն չորս երեխա, 38-ը վիրավորվել է, հայտնել է կառավարության պաշտոնյան։ Այս մասին հաղորդել է The Economic Times-ը։
Հարձակումը տեղի է ունեցել Խուզդարի շրջանում։
Ոչ մի խմբավորում իր վրա պատասխանատվություն չի վերցրել, թեև կասկածները, ամենայն հավանականությամբ, կընկնեն էթնիկ բելուջ անջատողականների վրա, որոնք հաճախ են հարձակվում տարածաշրջանում անվտանգության ուժերի և քաղաքացիական անձանց վրա։
Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նակվին դատապարտել է հարձակումը և մեղավորներին անվանել «գազաններ», որոնք ներման արժանի չեն։
