Հակամարտության ավարտից հետո աշխարհը Դոնբասը և Նովոռոսիան ռուսական տարածք կճանաչի. Մեդվեդև

Ուկրաինական հակամարտության ավարտը կնպաստի Դոնբասի և Նովոռոսիայի միջազգային ճանաչմանը որպես Ռուսաստանի մաս։ ԸստТАСС-ի՝ նման կարծիք է հայտնել  ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում (ПМЮФ)։

Անդրադառնալով Դոնբասի և Նովոռոսիայի միջազգային ճանաչման թեմային՝ Մեդվեդևը նշել է, որ մյուս երկրների վերաբերմունքն այս հարցի նկատմամբ կախված է նրանց քաղաքական դիրքորոշումից։

«Ըստ իս, ներկայում ընթացող հակամարտության ավարտի արդյունքները այսպես թե այնպես ազդեցություն կունենան այս ամենի վրա», -ընդգծել է ռուսաստանցի քաղաքական գործիչը։