Իսրայելն ուժգին հարված է հասցրել Գազային, կան տասնյակ զոհեր

Գազայի հատվածում Իսրայելի կողմից երեքշաբթի գիշերը իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 43 մարդ․ հաղորդել է Al Jazeera-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ամենաուժեղ հարվածները հասցվել են Գազա քաղաքին և անկլավի կենտրոնական շրջաններին։

Ընդհանուր առմամբ, ըստ Al Jazeera-ի, երկուշաբթի Գազայում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է 126 մարդ։