Արևմուտքը բացահայտել է Պուտինի նպատակները Թրամփի հետ բանակցություններում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում ցույց տալ Ուկրաինայում խաղաղության իր ձգտումը: Այս մասին գրել է The Wall Street Journal պարբերականը:

«Պուտինը կփորձի համոզել Թրամփին, որ նա նախկինի պես հավատարիմ է խաղաղությանըսակայն ռուսական կողմը կշարունակի մերժել սկզբում հրադադարը, հետո բանակցությունների բանաձևը», — ասված է նյութում:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի առաջնորդը ձգտելու է պահպանել վստահությունը Թրամփի հետ հարաբերություններում, որպեսզի հնարավորություն ստանա աստիճանաբար վերականգնել կապերը Միացյալ Նահանգների հետ: «Մասնավորապես, Պուտինին կարող է հետաքրքրել Վաշինգտոնի հետ հնարավոր տնտեսական գործարքը», — կարծում են նյութի հեղինակները։