Հարցին՝ ո՞վ և ինչո՞ւ է ձեզ թիրախավորում, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է․ «Առաջինն իրենց շեֆը ասեց՝ հանգիստ թողեք Քոչարյանին և ենթադրում եմ, որ սա առաջին հերթին կուսակիցներին պետք է վերաբերվեր»:
Կրկին անդրադառանլով իմպիչմենտի գործընթացին՝ նշել է. ««Պատիվ ունեմ»-ը ինքը հայտարարել է, որ թեկնածու չունի։ Համապատասխան որակներ ունեցող մարդ չունե՞ն, թե՞ չեն ուզում, քանի որ հեռանկար չեն տեսնում, համոզված եմ, որ հեռանկար չեն տեսնում։ «Հայաստան» խմբակցությունից կարող է մի 8 հոգի լինել վարչապետի թեկնածու, ուղղակի չունենք մարդ, ով 48 ժամվա համար պատրաստ է նման քայլի գնալ։ Ինձ թիրախավորում են այդ հարցը առաջ բերողները։ Ես թիրախավորվելու իմունիտետ ունեմ»,- ասել է Քոչարյանը։
«Որոշ գնահատականներով այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ ԱԺ-ում անվստահություն հայտնելու գործընթաց սկսելուն դեմ է մեկ Նիկոլ Փաշինյանը, մեկ էլ դուք։ Ինչո՞ւ եք դեմ»,- հարցին ի պատասխան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է․
«Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է, ես վստահ չեմ։ Իմպիչմենտի զրոյի ձգտող հավանականությունը բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որևէ նման գործընթաց չունենալու երաշխիք կստանա։ Ուղղակի քարոզիչները մտել են այս գործընթացի մեջ՝ լավ չպատկերացնելով ինչ են անում»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ այդ թեման կարող է հետաքրքիր լինել այն մարդու համար, ում կյանքի երազանքն է 48 ժամ լինել վարչապետի թեկնածու։
