ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social ցանցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը հեռախոսազրույց կունենա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի, ապա՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Երկուշաբթի՝ ժամը 10:00-ին, ես հեռախոսազրույց կունենամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի թեման կլինի «արյունահեղության» դադարեցումը, որը շաբաթական միջինում սպանում է ավելի քան 5000 ռուս և ուկրաինացի զինվորների, և առևտուրը», — նշել է ԱՄՆ նախագահը։
Նա ասել է, որ ավելի ուշ կխոսի Զելենսկու և ՆԱՏՕ-ի տարբեր անդամների հետ։
«Հուսով եմ՝ սա արդյունավետ օր կլինի, կկնքվի հրադադար, և այս դաժան պատերազմը, պատերազմ, որը երբեք չպետք է տեղի ունենար, կավարտվի», — ասել է Թրամփը։
