Գերմանիայի կանցլերին քննադատել են Պուտինի պատճառով

Շվեյցարացի պատմաբան Ռոլանդ Պապն ասել է, որ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի վերջնագիրը Ռուսաստանին անզորության արտահայտություն է: Այս մասին Նա հայտնել է գերմանական Berliner Zeitung պարբերականին տված հարցազրույցում։

Պապը հայտարարել է, որ Մերցը չափազանց հեռուն է գնացել Ռուսաստանին ուղղված իր սպառնալիքներում՝ բանավեճ սկսելով Taurus հեռահար թևավոր հրթիռների հնարավոր մատակարարումների շուրջ: Նա քննադատել է երկրի կանցլերին և նման խոսքերն անվանել Եվրոպայի թուլության նշան։

«Առաջին հերթին դա անզորության արտահայտություն է։ Ռուսաստանին կրկին սպառնում են պատժամիջոցներով։  Բեռլինը պետք է ընդունի, որ Մոսկվայում այլևս լուրջ չեն վերաբերվում նման սպառնալիքներին», — կոչ է արել Նա։