Գնդակը Ռուսաստանի դաշտում է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն՝ Ստամբուլի բանակցությունների մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, մեկնաբանելով Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկը, հայտարարել է, որ գնդակն այժմ գտնվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դաշտում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։

«Ամբողջ ճնշումը Պուտինի վրա է»,- նշել է Ռյուտեն Ալբանիայում ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ։

Նա հավելել է, որ Ռուսաստանը սխալ է թույլ տվել՝ Ստամբուլ ուղարկելով «ցածր մակարդակի» պատվիրակություն։