ԱՄՆ-ն Թուրքիային առաջադեմ հրթիռներ կվաճառի՞

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Թուրքիային հրթիռների և դրանց հետ կապված տարրերի հնարավոր վաճառքը: 

 Զենքի գնահատված արժեքը կազմում է 304.1 միլիոն դոլար։

Այն ներառում է AIM-120C-8 առաջադեմ միջին հեռահարության օդ-օդ դասի հրթիռներ (AMRAAM), որոնց գնահատված արժեքը 225 միլիոն դոլար է, և AIM-9X Sidewinder Block II հրթիռներ, որոնց գնահատված արժեքը 79.1 միլիոն դոլար է։

«Այս առաջարկվող վաճառքը Թուրքիային կապահովի կարևորագույն օդային պաշտպանության կարողություններով՝ իր հայրենիքը և այնտեղ տեղակայված ամերիկյան անձնակազմը պաշտպանելու համար», — հայտարարել է Պենտագոնը։

Օդ-օդ դասի հրթիռները կարող են օգտագործվել տարբեր օդային առաքելություններում, հիմնականում՝ F-16-ների վրա։

Կոնգրեսին ուղարկված զենքի վաճառքի հաստատումները ենթակա են 15-օրյա առարկությունների ժամկետի։ Եթե այս ժամանակահատվածում Կոնգրեսը առարկություններ չի ներկայացնում, վաճառքը համարվում է վերջնական։