Զախարովան խոսել է Ստամբուլում բանակցությունների թեմաների մասին

Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակության անդամները պատրաստ են և կարող են զրույց վարել թեմաների լայն շրջանակի շուրջ, այդ թվում՝ ռազմական գործողությունների և միջազգային իրավունքի վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ժամանել են ամենաբարձր մակարդակի մասնագետներ, որոնք պատրաստ են և կարող են քննարկել բոլոր թեմաները։ Միջազգային իրավո՞ւնք։ Խնդրեմ։ Տեղում իրավիճա՞կը։ Խնդրեմ։ Ռազմական գործողությունների վերաբերյալ հարցե՞ր։ Խնդրեմ», — ասել է նա լրագրողներին։