Ուկրաինայի ներկայացուցիչները Ստամբուլում կհանդիպեն ռուսական պատվիրակության հետ միայն 30-օրյա հրադադարի հաստատման հարցը քննարկելու համար։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում կատարելով ուկրաինացի անանուն պաշտոնյաներին։
WSJ զրուցակիցները նշել են, որ նախատեսում են ռուսական կողմի հետ բացառապես քննարկել այն, թե ինչպես իրականացնել եւ վերահսկել հնարավոր «30-օրյա հրադադարը», որն ավելի վաղ առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը եւ առաջ էր տանում Վլադիմիր Զելենսկին։
