Իրանը մայիսի 16-ին Ստամբուլում միջուկային հարցի շուրջ բանակցություններ կվարի ԵՄ եռյակի հետ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը և ԵՄ 3 երկրները, որոնց թվում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, մտադիր են մայիսի 16-ին բանակցություններ վարել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Ուրբաթ օրը Ստամբուլում փոխարտգործնախարարների մակարդակով բանակցություններ կանցկացվեն»,- ասել է դիվանագետը։