ՀԱՆՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԼՈԼԻԿԻ՞» Է ՔԱՆԴՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

2018-ին մանիպուլիացիայով ու ստերով իշխանության եկած փաշինյանախմբի անորակ կառավարումը հասարակության մի մասը փորձում էր արդարացնել, թե՝ անփորձ են, կսովորեն: «Թողե’ք, թող աշխատեն».- ասում էին ոմանք ու հույսով սպասում, թե իրենց  ընտրյալը ուր որ է՝ երկիրը դրախտավայր է դարձնելու:

Այսօր այլ է իրավիճակը. արդեն անգամ շարքային Պողոսն ու ախուրյանցի Անոն են հասկացել, որ Նիկոլն իրենց խաբել է:
Իսկ ավելի խորքային վերլուծող մարդիկ արդեն համոզված են, որ այս խմբակը իշխանության է բերվել սորոսա-անգլոսաքսոնա-թուրքական ուժերի կողմից եւ պատահական ոչինչ չի արել, իսկ  ձախողումները ամենեւին էլ անփորձության արդյունք չեն: Նրանք եկել են իշխանության՝ լավ գծված ծրագրով եւ «փայլուն» կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը՝ լուծարել Հայաստանի հանրապետությունը եւ դարձնել ադրբեջանաթուրքական վիլայեթ: Նրանք այլեւս չեն թաքցնում իրենց որդեգրած քաղաքականությունը եւ բացեիբաց գործում են՝ կատարելով հարեւան-ոչ բարեկամ երկրների պահանջները:
Երբ վարչապետ դարձած Փաշինյանը լուծարեց սփյուռքի եւ գյուղատնտեսության նախարարությունները, այդ ժամանակ շատերի համար դժվար էր հավատալ, որ նա կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները: Գիտենք, որ հայկական սփյուռքը թուրքերի ու ադրբեջանցիների աչքի փուշն է: Փաշինյանը սկսեց թշնամու հետ զուգահեռ պայքարել սփյուռքի եւ նրա առողջ ուժերի դեմ: Սա արտաքին քաղաքական կարեւոր հա հանձնարարություն է:

Սիրուն-սիրուն կյանքի բարեկեցիկ ապագայի խոստումներով իշխանությունը զավթածները շարունակում են «խաչակրաց արշավանքը» երկրի տնտեսական համակարգի դեմ: Հարկեր եւ տուրքեր բարձրացնելով երիտիշխանականները  ստիպում են փոքր ու միջին ձեռնարկատերերին՝ դադարեցնել իրենց գործունեությունը:

Փաշինյանի առաջին գործերից մեկը եղավ նաեւ գյուղոլորտը քանդուքարափ անելը. ի թիվս այլ նախարարությունների, գյուղնախարարությունը նույնպես փակվեց: Իրենք դա անվանում են նախարարութունների միավորում:

Այս միավորում կոչվածի արդյունքում գյուղատնտեսական ոլորտը կորցրեց իր կենսագործունեության համակարգը: Գյուղնախարարությունը  միացավ էկոնոմիկայի նախարարությանը, որի ղեկավար Գեւրոգ Պապոյանը առանձնապես գլուխ չի հանում գյուղացու խնդիրներից:

Հայաստանը գյուղատնտեսական երկիր է: Իսկ  նման ոլորտը անտերության մատնելը հավասարազոր է երկրի տնտեսական ողնաշարը ջարդելուն: Ժամանակին Հայաստանը կարողանում էր որոշակիորեն ապահովել գյուղմթերքի իր ներքին պահանջարկը: Դա պայմանավորված էր երկրի պատկան մարմինների՝ խնդրի նկատմամբ լուրջ վերաբերմունքով: Ճիշտ է՝ այս ոլորտը մշտապես ունեցել է խնդիրներ, սակայն գյուղացին իմացել է, թե խնդրի դեպքում ում դուռը ծեծի եւ ումից պահանջի լուծում: Կառավարությունը տարբեր սուբվենցիոն ծրագրերով գյուղացու կողքին էր, փոխհատուցում էր նաեւ բնական աղետներից տուժելու դեպքում: Կար գյուղոլորտի համակարգված աշխատանք: Գյուղնախարարները դաշտերից տուն չէի գալիս, գյուղացու հետ քննարկում ու լուծումներ էին փնտրում ոլորտի խնդիրներին:

Փաշինյանենք եկան իշխանության ու հայտարարեցին, թե անկախությունից  ի վեր գոյւղն ու գյուղացին մենակ  ու անտեր են եղել: Ու լավ-լավ խոսոտւմներ տվեցին, թե՝ տեսեք, գյուղը ինչպես ենք ծաղկեցնելու: Առաջին քայլերից մեկը եղավ մատչելի տոկոսադրույքով վարկեր տրամադրելը: Թե ովքեր օգտվեցին այդ վարկերից, դժվար է ասել, սակայն շատ ու շատ գյուղացիների համար այդ վարկերից օգտվելը մնաց անհասանելի «եազանք»:

Գնալով երկրի պարենային ինքնաբավության մակարդակը անկում ապրեց։  Զգալիորեն նվազեց ցորենի ինքնաբավությունը,՝ կապված նաեւ Արցախի կորստի հետ, տարեկանինը, եգիպտացորենինը, ոսպինը: Ցանկը կարելի է երկար շարունակել:

Կարկուտը, բնականան աղետները մեկը մյուսի ետեւեից ավերում են գյուղացու ամբողջ տավա ապրուստը: Իսկ հակակարկտային կայանները համառորեն չեն կրակում: Դրանով ո՛չ հետաքրքրվող կա, ո՛չ էլ մտահոգվող:  Երբ գյուղացին դիմում է էկոնոմիկայի նախարարություն, այնտեղից ուղարկում են այլ կառույցների դռներ, որոնք նույնպես խնդրին լուծում չեն տալիս:


Վերջին շրջանում արարատյան  դաշտավայրը ենթարկվել է անհասկանալի միջատների հարձակման, որոնք ոչնչացնում են ամբողջ բուսականությունը: Թե՝ որտեղի՞ց եկան այդ անծանոթ միջատները, ունեն կենսակաբանակա՞ն, թե՞ լաբորատոր ծագում, հայտնի չէ: Մի բան պարզ է, որ դրանք նույնպես չեն մտահոգում կրթվելով ու հասարակությանը «կրթելով» զբաղված երկրի ղեկավարին:

Սրանց արդյունքում հայաստանյան շուկաներում սեզոնին չենք տեսնի դաշտի լոլիկ եւ այլ բանջարեղեն: Իսկ այդ բացը կլրացվի հարեւան երկրից՝ Թուրքիայից ներկրված էժան գյուղմթերքով: «Առիթ կլինի՝ ճանապարհները կբացենք, կգնանք-կգանք, առեւտուր կանենք, կբարեկամանանք, կմոռանանք անցյալը».-հավանաբար մտածում են Էրդողանի հեղինակած գրքից երջանկացած երիտիշխանավորները…

Փաշինյանախումբը 2020թ-ին  մի «չալաղաջ» օրենք ներմուծեց՝ կապված անասնամորթերի հետ. այսուհետեւ անասուններին պետք է մորթել միայն սպանդանոցներում, որ միսը մաքուր մնա: Եթե  սպանդանոցի թուղթ չլինի, մսավաճառն իրավունք չունի անասունի միսը վաճառվելու Դա տեղով  տուգանքի «մատերիալ» է: Օրենքը հաստատեցին՝ առանց անասնապահների ու մսավաճառների կարծիքը հաշվի առնելու: Ասենք՝ գյուղացին ո՞նց պիտի տեղափոխի իր անասունին, ոնց պիտի հասցնի հեռավոր սպանդանոց: Չէ՞ որ դրանք շատ չեն եւ  ոչ բալոր համայքներում կան: Իսկ տեղափոխությունն ու սպանդանոցի ծախսը շուկայում բարձրացնում է մսի ինքնարժեքը: Դա անասնապահներին ձեռք չի տալիս:

Կառավարությունը չլսեց անասնապահ-«վարչապետերի» կարծիքը, հարկ չհամարեց երկխոսել նրանց հետ, երբ նրանք գալիս էին կառավարության դուռը: Անասնապահներն ակցիաների ժամանակ հաճախ էին ցավով հիշեցնում, որ իրենք են վարչապետին բերել իշխանության, բայց այսօր իրենց ձայնը լսելի չէ:

Իսկ  Փաշինյանը հավաստիացնում էր բոլորին, թե երկրում կա մեկ որոշում կայացնող․ «Եվ այդ մարդը դո՛ւ ես, դո՛ւ ես, դո՛ւ ես…». շատ երկար, հատ-հատ մատնացույց էր անում նա հրապարակում հավաքվածներին: Կառավարությունը այս «հում», անմշակ ու թերի օրենքը կյանքի կոչեց, ինչը հանգեցրեց անսանապահության անկմանը: Գյուղացին չի կարող ֆինանսական կորուստներ կրելով երկրում անասնապահություն զարգացնել: Իսկ դրա հետեւանքով  երկրում առաջացավ տեղական թարմ մսի դեֆիցիտ եւ գնի բարձրացում: Իսկ ո՞վ է շահում տեղական մսի դեֆիցիտից․ բնականաբար՝ դրսից միս ներկրողները: Իսկ մսի ներկրմամբ զբաղվում է Փաշինյանի սրտի օլիգարխ գործարար Սամվել Ալեքսանյանը: Նրան պատկանող ընկերությունները սառեցրած միս ներկրում են Հնդկասոտանից, Բրազիլիայից, Նոր Զելանդիայիցՙ …չգիտես՝ էլ որտեղից: Բնականաբար, այս ներկրովող կասկածելի ծագման մսերի համար սպանդանոցային թուղ Փաշինյանը չի պահանջում: Այսօր տեղական շուկան լիքն է ներկրված, կասկածելի կյանքի ճանապարհ անցած մսամթերով: Եւվ նրանք զբաղեցնում են մեր տեղական մսի տեղը:

Հիմա էլ Փաշինյանը, տեսնելով, որ սպանդանոցներում մորթ չկա, իսկ սպանդանոցների տերերը իրենց կատարած ծախսերն անգամ չեն կարողանում հանել,  որոշել է սպանդանոցներին օգնելու համար բյուջեից փող տա, որ անասուններին մորթեն…

Այսպիսով, Փաշինյանենց վարած քաղաքականաության արդյունքում անտեր է մնացել հայաստանցի հողագործը, խաղողագործը, ով մթերման սեզոնին կանգնում է խնդրիների առաջ: Հարցին լուծող չկա:

Խնդրի առաջ է կանգնած գյուղմթերքը արտահանողը. Ամռան շոգին Վերին Լարսում բեռնատարներն օրերով կանգնում են, մթերքը փչանում է եւ կորցնում ապրանքային արժեքը: Հարեւան երկրների հետ խելքը գլխին բանակցող չկա:

Անտեր է մնացել կարկուտից ու ջրհեղեղից տուժած եւ ապրանքը ջուրը տարած գյուղացին. լսող չկա: Անասնապահները այլեւս չեն ուզում աշխատել:

Այս ամենը, գյուղոլորտի նման կազմաքանդումը երկիրը դարձնում է խոցելի եւ իր դռները լայն բացում է դրսի գյուղարտադրանքի առջեւ: Սա տնտեսության ողնաշարը ջարդելուն հավասարազոր քաղաքականություն է, որի արդյուքնում Հայաստանը տնտեսական մեծ կախման մեջ է ընկնում հարեւան երկրներից… իր բոլոր կործանարար հետեւանքներով…

Նաիրա Վանյան