Դոնալդ Թրամփը հնարավոր է մասնակցի Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպմանը

FILE PHOTO: U.S. President Donald Trump signs documents as he issues executive orders and pardons for Jan. 6 defendants in the Oval Office at the White House on Inauguration Day in Washington, U.S., January 20, 2025. REUTERS/Carlos Barria/File Photo

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ մայիսի 15–ին Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները կլինեն Ստամբուլում, ինքն էլ մտածում է այդ բանակցությունների համար մեկնել Ստամբուլ:

«Կարծում եմ, որ երկու առաջնորդները պետք է այնտեղ լինեն։ Ես մտածում եմ այնտեղ գնալու մասին։ Չգիտեմ, թե որտեղ կլինեմ հինգշաբթի, այնքան շատ հանդիպումներ ունեմ, բայց մտածում էի իսկապես թռչել այնտեղ: Կարծում եմ՝ կա նման հնարավորություն», – Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հույս է հայտնել, որ Մոսկվան կհամաձայնի 30-օրյա զինադադարին: