Միացյալ Նահանգները դադարեցրել է Հնդկաստանի և Պակիստանի միջև միջուկային հակամարտությունը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք կանգնեցրինք միջուկային հակամարտությունը։ Կարծում եմ՝ դա կարող էր իսկական միջուկային պատերազմ լինել։ Միլիոնավոր մարդիկ կարող էին զոհվել», — ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը ելույթ ունենալիս։
Նա նշել է, որ «շատ հպարտ է» այս արդյունքով։
