Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները հնարավոր են հրադադարից հետո. Կալլաս

ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալասը վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի Բրյուսելը պնդում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի ռեժիմի հաստատումը՝ նախքան բանակցությունների անցկացումը։ Նման հայտարարություն է նա արել լրագրողների համար Լոնդոն կատարած այցի ժամանակ։

«Նախ մեզ անհրաժեշտ է հրադադար», -շեշտել թէ Կալասը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե Բրյուսելը ինչպիսի գործողությունների հաջորդականություն է աջակցում։

30-օրյա զինադադարի գաղափարը բարձրացրել են Կալլասը և ԵՄ մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ մայիսի 9-ին Լվով կատարած այցի ժամանակ, որին աջակցել են մայիսի 10-ին Կիևում հանդիպած Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդները։