ԱՄՆ-ի և Եվրոպայի դաշինքի դարաշրջանն ավարտվել է․․․

Ավանդական դաշինքը Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների միջև, որը գոյություն ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ավարտվել է։ Այս մասին գրել է Foreign Affairs ամսագիրը։

«Եվրո-ամերիկյան դաշինքի դարաշրջանը ավարտվել է, ԱՄՆ-ին հանդարտեցնելը չի ​​աշխատի»,- ասված է հոդվածում։

Լրագրողների կարծիքով՝ ժամանակն է, որ եվրոպական պետություններն իրենց ճակատագիրը վերցնեն իրենց ձեռքը և դադարեն ապավինել Վաշինգտոնի աջակցությանը։ Հակառակ դեպքում՝ նրանք վտանգում են դառնալ «ԱՄՆ-ի վասալներ» կամ Ռուսաստանի Դաշնության նոր ազդեցության գոտու մասերից մեկը։