«Միացյալ Նահանգների միջնորդությամբ գիշերն անցկացված երկար բանակցություններից հետո ուրախ եմ հայտարարելու, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնել են լիարժեք հրադադրի։ Շնորհավորում եմ երկու երկրներին՝ ողջախոհություն և մեծ բանականություն ցուցաբերելու համար»,- X-ի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք՝ Հնդկաստանի զինված ուժերը սկսել է «Սինդուր» գործողությունը։ Պակիստանը պատասխան հարված է հասցրել։ Հարվածների հետևանքով Պակիստանում կան զոհեր ու վիրավորներ։ Հնդկաստանի ՊՆ հաղորդմամբ՝ թիրախավորվել են Պակիստանի ահաբեկչական բազաները։ Մինչդեռ Պակիստանը պնդում է՝ խաղաղ բնակավայրեր են հայտնվել կրակի տակ։
